Լրահոս

Պրիմերա. Մեսին գոլ խփեց հերթական ստադիոնում

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի կենտրոնական խաղում գրավելով Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասը, առաջին գոլն է խփել Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում:

Լա Լիգայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ դա Իսպանիայի առաջնության վերջին ստադիոնն էր, որտեղ 32-ամյա ֆուտբոլիստին չէր հաջողվում գոլ խփել:

Պրիմերայում Մեսին գոլի հեղինակ է դարձել 38 ստադիոններում, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

Հիշեցնենք, որ «Աթլետիկոյի» դեմ խաղում արգենտինացի հարձակվողը հաղթական գոլի հեղինակ դարձավ 86-րդ րոպեին: Ընդ որում՝ «Աթլետիկոյի» դեմ 28 խաղերում Մեսին դարձել է 25 գոլի հեղինակ:

Այդ հաղթանակից հետո «Բարսելոնան» հավաքել էր 31 միավոր և Մադրիդի «Ռեալի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 




Լուրեր թեմայից