
Մեսիի գոլը հաղթական էր «Աթլետիկոյի» դեմ խաղում
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի կենտրոնական խաղում կատալոնական «Բարսելոնան» Լիոնել Մեսիի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով առավելության հասավ Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ: Մադրիդում տեղի ունեցած խաղում արգենտինացի հարձակվողը հաղթական գոլի հեղինակ դարձավ 86-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» հավաքեց 31 միավոր և Մադրիդի «Ռեալի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս տուրում «Լեգանեսին» հաղթած «Սևիլիան» 30 միավորով երրորդ տեղում է, իսկ «Աթլետիկոն» 25 միավորով 6-րդն է: «Բարսելոնան» ու «Ռեալը» մեկական խաղ պակաս են անցկացրել:
Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր
«Աթլետիկո» - «Բարսելոնա»՝ 0:1
Լիոնել Մեսի, 86
«Սեւիլիա» - «Լեգանես»՝ 1:0
Դիեգո Կարլոս, 63