Լրահոս

«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը գոլ խփեց փոխարինման դուրս գալուց հետո (ֆոտո)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 14-րդ տուրում Հռոմի «Ռոման» Հենրիխ Մխիթարյանի գոլի օգնությամբ 3:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Վերոնայի» նկատմամբ: 

Առաջին խաղակեսն ավարտվեց «Ռոմայի»՝ 2:1 հաշվով առավելությամբ, իսկ խաղի վերջակետն ավելացված ժամանակում դրեց Հայաստանի հավաքականի ավագը, որը փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին՝ անցկացնելով երկրորդ հանդիպումը վնասվածքից ապաքինվելուց հետո: Դա 30-ամյա կիսապաշտպանի երկրորդ գոլն էր Իտալիայի ընթացիկ առաջնությունում:

Այս հաղթանակից հետո «Ռոման» հավաքեց 28 միավոր և բարձրացավ չորրորդ տեղ:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մոտ 2 ամսվա ընդմիջումից հետո նախորդ խաղում էր վերադարձել խաղադաշտ և փոխարինման դուրս եկել թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրի» դեմ Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղի (3:0) 72-րդ րոպեին։

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Վերոնա» - «Ռոմա»՝ 1:3

Դավիդե Ֆարաոնի, 21 – Ջասթին Կլյույվերտ, 17, Դիեգո Պերոտի, 45 (11մ), Հենրիխ Մխիթարյան, 90+2



Լուրեր թեմայից