Լրահոս

Արմեն Հովհաննիսյանի առաջին գոլը Սլովակիայի առաջնությունում

Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արմեն Հովհաննիսյանը բացել է գոլերի հաշիվը ֆուտբոլի Սլովակիայի առաջնությունում:

Սլովակիայի Սուպերլիգայի 17-րդ տուրում «Զեմպլին Միխալովցեն» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Սերեդի» նկատմամբ։ Արմեն Հովհաննիսյանը հյուրերի կազմում փոխարինման է դուրս եկել ավելացած ժամանակում, իսկ 2 րոպե անց դարձել է գոլի հեղինակ: Հայ հարձակվողը նաև հասցրել է ստանալ դեղին քարտ:

«Զեմպլին Միխալովցեն» 20 միավորով 8-րդ տեղում է: Սլովակիայի առաջնությանը մասնակցում են 12 թիմեր:



Լուրեր թեմայից