Լրահոս

«Մանչեսթեր Յունայթեդը» միավորներ կորցրեց, «Լեսթերը» հաղթանակ կորզեց

Անգլիական Պրեմյեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:2 հաշվով ավարտեց Բիրմինգհեմից ժամանած «Աստով Վիլայի» դեմ տնային խաղը, իսկ առաջատարների թվում գտնվող «Լեսթերը» սեփական խաղադաշտում վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց «Էվերտոնից»՝ 2:1: Լեսթերցիների հաղթական գոլն ավելացված ժամանակի 6-րդ րոպեին խփեց փոխարինման դուրս եկած նիգերիացի հարձակվող Կելեչի Իհեանաչոն: 

6-րդ անընդմեջ հաղթանակը տարած «Լեսթերը» 32 միավորով բարձրացավ երկրորդ տեղ և 8 միավոր հետ է առաջատար «Լիվերպուլից»: Երրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ունի 29 միավոր, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 18 միավորով 9-րդն է:

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Լեսթեր» - «Էվերտոն»՝ 2:1

Ջեյմի Վարդի, 68, Կելեչի Իհեանաչո, 90+6 – Ռիչարլիսոն, 23

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Աստոն Վիլա»՝ 2:2

Թոմաս Հաթոն, 42 (ինքնագոլ), Վիկտոր Լինդելոֆ, 64 – Ջեկ Գրիլիշ, 11, Թայրոն Մինգս, 66




Լուրեր թեմայից