Լրահոս

«Ինտերը»՝ A Սերիայի առաջատար

Իտալական A Սերիայի 14-րդ տուրում «Ինտերը» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով հաղթեց ՍՊԱԼ-ին և դարձավ առաջատար: Միլանյան ակումբի կազմում առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը:

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 37 միավոր և, շրջանցելով այս տուրում միավորներ կորցրած Թուրինի «Յուվենտուսին», բարձրացավ առաջին տեղ:

«Լացիոն» Հռոմում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուդինեզեի» դարպասը, իսկ «Միլանը» վերջնամասում հաղթանակ կորզեց «Պարմայի» հետ արտագնա խաղում՝ 1:0:

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Ինտեր» - ՍՊԱԼ՝ 2:1

Լաուտարո Մարտինես, 16, 41 – Մատիա Վալոտի, 50

«Պարմա» - «Միլան»՝ 0:1

Թեո Էրնանդես, 89

«Լացիո» - «Ուդինեզե»՝ 3:0

Չիրո Իմոբիլե, 9, 36 (11մ), Լուիս Ալբերտո, 45+1 (11մ)




Լուրեր թեմայից