Լրահոս

Ֆորմուլա-1-ի մրցաշրջանի ավարտը՝ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով (ֆոտո)

Ֆորմուլա-1-ի այս մրցաշրջանի վերջին Մեծ մրցանակն ավարտվեց «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով:

Աբու Դաբիի Մեծ մրցանակում երկրորդ տեղը գրավեց «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Ֆերարիի» արշավորդ Շարլ Լեկլերը: Լավագույն հնգյակում տեղ գտան նաև Վալտերի Բոտասը («Մերսեդես») և Սեբաստիան Ֆետելը («Ֆերարի»):

Հիշեցնենք, որ Լյուիս Հեմիլթոնը ժամանակից շուտ էր ապահովել չեմպիոնի կոչումը: 34-ամյա բրիտանացին Ֆորմուլա-1-ի աշխարհի չեմպիոն դարձավ 6-րդ անգամ՝ կրկնելով 2008, 2014, 2015, 2017, 2018 թվականների հաջողությունը: «Մերսեդեսն» էլ իր հերթին 6-րդ տարին անընդմեջ նվաճել էր Ֆորմուլա-1-ի Կոնստրուկտորների գավաթը։




Լուրեր թեմայից