Լրահոս

Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները (ֆոտո)

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ ֆուտբոլի 2020թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը:

Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին 6 խմբեր, յուրաքանչյուրում՝ 4-ական թիմ: Այս պահին Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ են դուրս եկել 20 հավաքականներ, ևս 4 թիմեր ուղեգիր կնվաճեն Ազգերի լիգայից:

Եվրոպայի գործող չեմպիոն Պորտոգալիայի հավաքականն ընդգրկվեց F խմբում, որտեղ տեղ գտան նաև աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան ու աշխարհի նախորդ չեմպիոն Գերմանիան:

Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները

A խումբ. Թուրքիա, Իտալիա, Ուելս, Շվեյցարիա:

B խումբ. Դանիա, Ֆինլանդիա, Բելգիա, Ռուսաստան:

C խումբ. Հոլանդիա, Ուկրաինա, Ավստրիա, փլեյ-օֆֆ փուլի հաղթող:

D խումբ. Անգլիա, Խորվաթիա, Չեխիա, փլեյ-օֆֆ փուլի հաղթող:

E խումբ. Իսպանիա, Շվեդիա, Լեհաստան, փլեյ-օֆֆ փուլի հաղթող:

F խումբ. Պորտուգալիա, Ֆրանսիա, Գերմանիա, փլեյ-օֆֆ փուլի հաղթող:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվելու է 12 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում եւ Բաքվում: Եվրո-2020-ը տեղի կունենա 2020-ի հունիսի 12-ից հուլիսի 12-ը:




Լուրեր թեմայից