Լրահոս

Արթուր Դավթյանը՝ Վորոնինի գավաթի հաղթող

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներից Արթուր Դավթյանը նվաճել է Ռուսաստանի Պենզա քաղաքում անցկացված կրկնակի օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի 26-րդ խաղարկության հաղթողի կոչումը։

Հայ մարմնամարզիկն առաջին տեղն է գրավել բազմամարտում ու նժույգի թափեր վարժությունում: 

Օղակների վարժությունում Դավթյանը գրավել է երկրորդ տեղը, իսկ զուգափայտում եւ պտտաձողում՝ երրորդ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը բազմամարտում զբաղեցրել է 10-րդ տեղը, իսկ օղակների վարժությունում՝ երրորդ:

Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է գրավել Ռուսաստանից հետո:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցաշարը սպասարկող մրցավարների թվում էր: Մրցաշարին մասնակցել են 100-ից ավելի մարմնամարզիկներ 14 երկրներից:




Լուրեր թեմայից