Լրահոս

Կյանքից հեռացել է սամբիստ Կոլյա Կարապետյանը

30 տարեկանում կյանքից հեռացել է 2017 թվականի սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կոլյա Կարապետյանը, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Հայաստանի սամբոյի ֆեդերացիան խոր վշտով հայտնում է, որ 2017թ. Եվրոպայի առաջնությունում ծանր վնասվածք ստացած, սակայն Հայաստանի համար մաքառումների գնով բրոնզե մեդալ նվաճած Կոլյա Կարապետյանը, տասնութ ամիս պայքարելով կյանքի համար, գիտակցության չգալով 2019թ. նոյեմբերի 29-ին հրաժեշտ տվեց երկրային կյանքին: Նա ընդամենը երեսուն տարեկան էր։ Ցավակցում ենք Կոլյայի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, բոլորիս»,- ասված է հայտարարությունում։

Մարզիկի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 30-ին ժամը 18-ից «Էրեբունի» սգո սրահում։ Հասցե՝ Երևան, Խաղաղ Դոնի 2-14 /, հուղարկավորությունը դեկտեմբերի 1-ին, ժամը 13-ին, նույն վայրից:

 




Լուրեր թեմայից