Լրահոս

Կարեն Ասմարյանը հանդիպել է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի հետ

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը Մոսկվայում նոյեմբերի 27-ին հանդիպել է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ, ԵՎԿ փոխնախագահ Ստանիսլավ Շևչենկոյի հետ, հայտնում է ՀՎՖ մամուլի ծառայությունը։

Կողմերի միջև քննարկվել են մարզչական սեմինարներին, ֆեդերացիաների միջև համագործակցությանը և նոր համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր։

Հանդիպման վերջում Ասմարյանը բարձր է գնահատել Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի աջակցությունը ՀՎֆ-ին, իսկ Շևչենկոն պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս օգնել ֆեդերացիային։




Լուրեր թեմայից