Լրահոս

Աշխարհի Գավաթ. Արթուր Ավետիսյանը նվաճեց բրոնզե մեդալ

Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Գերմանիայի Կոտբուս քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում:

Oղակների վարժության եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գրանցեց 14.833 միավոր: Առաջին տեղը գրաված չինացի Լիու Յանգը հավաքեց 15.133 միավոր և նվաճեց նաև օլիմպիական ուղեգիր:

Oղակների վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը զբաղեցրեց 5-րդ տեղը՝ 14.825 միավոր:

35-ամյա Հարություն Մերդինյանը նժույգի թափեր վարժության եզրափակիչում 14.733 միավորով գրավեց 4-րդ տեղը:

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի ներկայացուցիչներից մրցաշարին մասնակցեց նաև Արթուր Դավթյանը, որը նժույգի թափերում, ազատ վարժությունում, հենացատկում ու պտտաձողում չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը:

Հայ մարմնամարզիկներից օլիմպիական ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը, որը Տոկիո-2020-ում մեդալի համար կպայքարի հենացատկում:

Ֆոտո՝ ՀԱՕԿ




Լուրեր թեմայից