Լրահոս

Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթում

Հայաստանի ներկայացուցիչները հաջող են մեկնարկել Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում, որը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար:

Նժույգի թափեր վարժության որակավորման փուլում Հարություն Մերդինյանը 14,266 միավորով գրավել է 7-րդ տեղը և նվաճել եզրափակիչի ուղեգիր, իսկ Արթուր Դավթյանը գրանցել է 25-րդ արդյունքը (12,966 միավոր):

Oղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը եզրափակիչ է դուրս եկել 4-րդ տեղով (14,666 միավոր), իսկ Վահագն Դավթյանը՝ 8-րդ (14,500 միավոր):

Արթուր Դավթյանն ուժերը փորձել է նաև ազատ վարժության որակավորման փուլում և գրավել է 29-րդ տեղը (13,100 միավոր): Նոյեմբերի 22-ին Արթուր Դավթյանը հանդես կգա նաև հենացատկի ու պտտաձողի վարժություններում:

Հիշեցնենք, որ հայ մարմնամարզիկներից օլիմպիական ուղեգիր ապահովել է միայն Արթուր Դավթյանը, որը Տոկիո-2020-ում մեդալի համար կպայքարի հենացատկում:




Լուրեր թեմայից