Լրահոս

Կլոպ․ Ատում եմ «Սևիլիայի» ստադիոնը

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ չի սիրում իսպանական «Սևիլիայի» ստադիոնը, քանի որ այնտեղ հատուկ մթնոլորտ է տիրում։

«Վստահ չեմ, որ դա լավագույն վայրն է ֆուտբոլ խաղալու համար, սակայն ես ատում եմ «Սևիլիայի» ստադիոնը, քանի որ այնտեղ յուրահատուկ մթնոլորտ է տիրում։ Սրանք գովեստի խոսքեր են»,- գերմանացի մասնագետի խոսքը փոխանցում է AS-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի խմբային փուլում «Լիվերպուլը» «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոնում գոլառատ ոչ ոքի է խաղացել «Սևիլիայի» հետ՝ 3։3։ Ընդ որում՝ Կլոպի գլխավորած թիմն առաջին խաղակեսից հետո հաղթում էր 3։0 հաշվով։




Լուրեր թեմայից