Լրահոս

Լուիս Էնրիկեն կվերադառնա Իսպանիայի հավաքական

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն 5 ամսվա դադարից հետո նորից կստանձնի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի ղեկը, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։

Իսպանացի մասնագետը հավաքականում աշխատանքը կսկսի 2020 թվականի Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ։ 49-ամյա մասնագետին այս պաշտոնում փոխարինում էր Ռոբերտո Մորենոն։

Հիշեցնենք, որ Էնրիկեն մարտին լքել էր Իսպանիայի հավաքականը՝ 9-ամյա դստեր ծանր հիվանդության պատճառով։ Աղջիկը օգոստոսին մահացել էր քաղցկեղից։

Իսպանիայի հավաքականը նախօրեին 5։0 հաշվով առավելության էր հասել Ռումինիայի նկատմամբ և 26 միավորով գրավել էր առաջին տեղը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի F խմբում։




Լուրեր թեմայից