Լրահոս

Ֆեդերեր․ Չէի մտածում, որ հանդես կգամ մինչև 39 տարեկան

«Մեծ սաղավարտի» 20-ակի հաղթող, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը նշել է, որ չէր մտածում մինչև 39 տարեկան հանդես գալու մասին։

«Ես միշտ մտածել եմ, որ երկար եմ խաղալու, բայց 15 տարի առաջ ինձ թվում էր, որ կավարտես կարիերան 35-36 տարեկանում։ Սակայն հիմա այլ իրավիճակ է։ Ուրախ եմ, որ վնասվածքներ չունեմ։

Անկեղծ ասած, ես գոհ եմ իմ ինքնազգացողությունից և նվաճումներից։ Վերջին 2 տարում ես ինձ հիանալի եմ զգում։ Չեմ ցանկանում ուղղակի դուրս գալ կորտ և խաղալ, այլ ցանկանում եմ հաճույք ստանալ թենիսից։ Միևնույն ժամանակ ցանկանում եմ արդյունքի հասնել»,- աշխարհի երրորդ ռակետի խոսքը փոխանցում է efe.com-ը։

Հիշեցնենք, որ 38-ամյա թենիսիստը ATP-ի ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչում 3։6, 4։6 հաշվով պարտվեց ապագա չեմպիոն՝ հույն Ստեֆանոս Ցիցիպասին։





Լուրեր թեմայից