Լրահոս

Մեսին երկրորդ հարավամերիկացին է, որը 70 գոլ է խփել հավաքականի կազմում (ֆոտո)

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին Ուրուգվայի հետ կայացած ընկերական խաղում (2:2) խփել է իր 70-րդ գոլը ազգային թիմի կազմում, տեղեկացնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողը երկրորդ հարավամերիկացին է, ում հաջողվել է հասնել այդ ցուցանիշին։ Նրան գերազանցում է միայն լեգենդար Պելեն, որը Բրազիլիայի հավաքականի կազմում խփել է 77 գոլ։

Հիշեցնենք, որ հավաքականում խփած գոլերի քանակով համաշխարհային ռեկորդը պատկանում է իրանցի Ալի Դաեիին (109 գոլ)։ Երկրորդն այդ ցուցանիշով Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որը Պորտուգալիայի հավաքականի կազմում խփել է 99 գոլ։




Լուրեր թեմայից