Լրահոս

Ժորժինյո․ Հարգելով մրցակցին՝ կարող էինք կանգ առնել, բայց ցանկանում էինք վայելել ֆուտբոլը

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակից հետո (9:1) կիսվել է տպավորություններով։

«Կարծում եմ, որ Իտալիայի այս հավաքականում Բրազիլիայի մի մաս կա։ Մենք հարձակողական ֆուտբոլ ենք ցուցադրում։ Այս խաղում կարող էինք կանգ առնել՝ մրցակցի հանդեպ հարգանքից ելնելով, սակայն ցանկանում էինք վայելել ֆուտբոլը և ուրախացնել երկրպագուներին։

Այժմ պատրաստվում ենք մեծ թիմերի հետ ավելի կարևոր հանդիպումներին։ Աշխատում ենք սխալները շտկելու և թիմի խաղը բարելավելու ուղղությամբ։ Կարծում եմ, որ կհասնենք մեծ հաջողությունների»,- Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպանի խոսքը փոխանցում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Պալերմոյի «Ռենցո Բարբերա» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականն ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց պատմության մեջ և 10 միավորով գրավեց նախավերջին՝ 5-րդ տեղը J խմբում։ Նախորդ հակառեկորդը գրանցվել էր 1997 թվականին՝ Չիլիի (0:7) և Վրաստանի (0:7) հավաքականների հետ խաղերում։




Լուրեր թեմայից