Լրահոս

Չիրո Իմոբիլե․ Մենք շատ ուրախ ենք

Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեն Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակից հետո (9:1) կիսվել է տպավորություններով։ Հռոմի «Լացիոյի» հարձակվողը այդ խաղում դարձել է դուբլի հեղինակ։

«Ուրախ եմ իմ, թիմի և մարզիչի համար։ Մենք առավելագույն միավորները վաստակեցինք և շատ ուրախ ենք դրա համար։ Շնորհակալություն եմ հայտնում Պալերմոյում հավաքված երկրպագուներին։ Հաճելի էր այստեղ խաղալը»,- Իմոբիլեի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Պալերմոյի «Ռենցո Բարբերա» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականն ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց պատմության մեջ և 10 միավորով գրավեց նախավերջին՝ 5-րդ տեղը J խմբում։ Նախորդ հակառեկորդը գրանցվել էր 1997 թվականին՝ Չիլիի (0:7) և Վրաստանի (0:7) հավաքականների հետ խաղերում։





Լուրեր թեմայից