Լրահոս

Բոնուչին՝ Հայաստանի հետ խաղի մասին․ Երբեք այսպիսի հաճույք չէի ստացել

Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակից հետո (9:1) կիսվել է տպավորություններով։

«Անկեղծ ասած, ես երբեք այսպիսի հաճույք չէի ստացել՝ խաղալով Իտալիայի հավաքականում։ Միգուցե մենք ռիսկի չենք դիմում, սակայն որակյալ և կոմբինացիոն խաղ ենք ցույց տալիս։ Նոր դարաշրջան է սկսվում հավաքականի համար, և մենք վայելում ենք դա»,- Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Պալերմոյի «Ռենցո Բարբերա» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականն ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց պատմության մեջ։ Նախորդ հակառեկորդը գրանցվել էր 1997 թվականին՝ Չիլիի (0:7) և Վրաստանի (0:7) հավաքականների հետ խաղերում։

Հայաստանի հավաքականը 6-րդ պարտությունը կրեց ընտրական փուլում և 10 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղը գրավեց J խմբում: Իտալիայի հավաքականը գրանցեց 100 տոկոսանոց ցուցանիշ՝ հաղթելով բոլոր 10 խաղերում և վաստակելով 30 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրած Ֆինլանդիան 18 միավորով նվաճեց Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Հունաստանը վաստակեց 14 միավոր, Բոսնիա-Հերցեգովինան՝ 13, իսկ Լիխտենշտեյնը՝ 2։







Լուրեր թեմայից