Լրահոս

Մեսիի գոլն ու գոլային փոխանցումն օգնեցին Արգենտինային խուսափել պարտությունից

Ֆուտբոլի Արգենտինայի և Ուրուգվայի ազգային հավաքականները Թել Ավիվում (Իսրայել) կայացած ընկերական խաղում չպարզեցին հաղթողին՝ 2։2։

Արգենտինացիների կազմում արդյունավետությամբ աչքի ընկավ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, որը 63-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին, այնուհետև վերջին րոպեներին իրացնելով 11 մետրանոց հարվածը՝ փրկեց իր թիմին պարտությունից։

Ուրուգվայի կազմում Լուիս Սուարեսի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին, այնուհետև աչքի ընկավ նաև կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում նվազագույն հաշվով առավելության էր հասել Բրազիլիայի նկատմամբ։

Ընկերական խաղ, Իսրայել

Արգենտինա – Ուրուգվայ՝ 2։2

Սերխիո Ագուերո, 63, Լիոնել Մեսի, 90+2 (11 մ) - Էդինսոն Կավանի, 34, Լուիս Սուարես, 68



Լուրեր թեմայից