Լրահոս

Հարդենը և Վուչևիչը՝ NBA-ի չորրորդ շաբաթվա լավագույն խաղացողներ (ֆոտո)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մամուլի ծառայությունը հրապարակել է կանոնավոր առաջնության չորրորդ շաբաթվա լավագույն խաղացողների անունները։

Արևելյան կոնֆերենցիայի լավագույն բասկետբոլիստ է ճանաչվել «Օռլանդոյի» կենտրոնական Նիկոլա Վուչևիչը, որը մեկ խաղում միջին հաշվարկով վաստակել է 21․7 միավոր, կատարել է 4․3 արդյունավետ փոխանցում և 14․0 անդրադարձ։

Արևմտյան գոտու լավագույն բասկետբոլիստ է ճանաչվել «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը, որի միջին արդյունավետությունը կազմել է 44․8 միավոր, 6․8 փոխանցում և 5․8 անդրադարձ։




Լուրեր թեմայից