
Ռամոսը պատմել է, թե ինչպես է ծախսել իր առաջին աշխատավարձը
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը պատասխանել է երկրպագուների հարցերին և պատմել է, թե ինչի վրա է ծախսել իր առաջին ֆուտբոլային աշխատավարձը։
«Իմ առաջին աշխատավարձն օգտագործել եմ տատիկիս խոհանոցի և լոգարանի վերանորոգման աշխատանքների վրա»,- Ռամոսի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ 33-ամյա պաշտպանը իսպանական «Սևիլիայի» սան է։ Նա «Ռեալ» է տեղափոխվել 2005 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 15 խաղում Ռամոսը դարձել է 4 գոլի հեղինակ։