Լրահոս

Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսից հետո պարտվում է խոշոր հաշվով

Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը J խմբի վերջին` 10-րդ տուրի արտագնա խաղում 0։4 հաշվով պարտվում է Իտալիային։

Պալերմոյի «Ռենցո Բարբերա» ստադիոնում ընթացող խաղում դուբլի հեղինակ դարձավ Հռոմի «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն։ Մեկական անգամ գոլերով աչքի ընկան «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն և «Ինտերի» ֆուտբոլիստ Նիկոլո Բարելան։

Հայաստանի հավաքականի կազմում խաղի 35-րդ րոպեին դեղին քարտով զգուշացվել է ռուսական «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը։

Հայաստան. Արամ Հայրապետյան, Կամո Հովյաննիսյան, Հայկ Իշխանյան, Անդրե Կալիսիր, Վարազդատ Հարոյան, Հովհաննես Համբարձումյան, Արտակ Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Էդգար Բաբայան, Տիգրան Բարսեղյան, Ալեքսանդր Կարապետյան:

Հիշեցնենք, որ J խմբի մրցաշարային աղյուսակը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է Իտալիան, որը հավաքել է 27 միավոր: Երկրորդ տեղում գտնվող Ֆինլանդիան ունի 18 միավոր ու ևս ժամանակից շուտ ապահովել է Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր, Հունաստանը վաստակել է 11 միավոր, Հայաստանն ու Բոսնիա-Հերցեգովինան՝ 10-ական, իսկ Լիխտենշտեյնը՝ 2:

Եվրո-2020, ընտրական փուլ, 10-րդ տուր

J խումբ

Իտալիա  Հայաստան՝ 4:0 (առաջին խաղակես)

Չիրո Իմոբիլե, 8, 33, Նիկոլո Ձանիոլո, 9, Նիկոլո Բարելա, 29




Լուրեր թեմայից