Լրահոս

Հայաստանի հավաքականի նախավարժանքը «Ռենցո Բարբերա» ստադիոնում (Live)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Իտալիայի դեմ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին` 10-րդ տուրի հանդիպմանը։ Թիմը Պալերմոյի «Ռենցո Բարբերա» ստադիոնում դուրս է եկել նախավարժանքի։

Հիշեցնենք, որ Իտալիա - Հայաստան հանդիպումը  կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։ Խաղը կսպասարկի պորտուգալական մրցավարական անձնակազմ՝ Տիագո Մարտինսի գլխավորությամբ

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը.

Հայաստան. Արամ Հայրապետյան, Կամո Հովյաննիսյան, Հայկ Իշխանյան, Անդրե Կալիսիր, Վարազդատ Հարոյան, Հովհաննես Համբարձումյան, Արտակ Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Էդգար Բաբայան, Տիգրան Բարսեղյան, Ալեքսանդր Կարապետյան:

J խմբի մրցաշարային աղյուսակը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է Իտալիան, որը հավաքել է 27 միավոր: Երկրորդ տեղում գտնվող Ֆինլանդիան ունի 18 միավոր ու ևս ժամանակից շուտ ապահովել է Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր, Հունաստանը վաստակել է 11 միավոր, Հայաստանն ու Բոսնիա-Հերցեգովինան՝ 10-ական, իսկ Լիխտենշտեյնը՝ 2:



Լուրեր թեմայից