Լրահոս

Եվրո-2020․ Իտալիայի հավաքականի մեկնարկային կազմը Հայաստանի դեմ խաղում

Հայտնի է ֆուտբոլի Իտալիայի հավաքականի մեկնարկային կազմը Հայաստանի ազգային հավաքականի դեմ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին` 10-րդ տուրի խաղում, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Իտալիա․ Սալվատորե Սիրիգու («Տորինո»), Ջիովանի Դի Լորենցո («Նապոլի»), Կրիստիանո Բիրագի («Ինտեր»), Սանդրո Տոնալի («Բրեշիա»), Ժորժինյո («Չելսի»), Նիկոլո Ձանիոլո («Ռոմա»), Ալեսիո Ռոմանյոլի («Միլան»), Ֆեդերիկո Կիեզա («Ֆիորենտինա»), Չիրո Իմոբիլե, («Լացիո»), Նիկոլո Բարելա («Ինտեր»),  Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս»):

Հիշեցնենք, որ Իտալիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին Պալերմոյի «Ռենցո Բարբերա» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 23։45-ին։ Խաղը կսպասարկի պորտուգալական մրցավարական անձնակազմ՝ Տիագո Մարտինսի գլխավորությամբ։

J խմբի մրցաշարային աղյուսակը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է Իտալիան, որը հավաքել է 27 միավոր: Երկրորդ տեղում գտնվող Ֆինլանդիան ունի 18 միավոր ու ևս ժամանակից շուտ ապահովել է Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր, Հունաստանը վաստակել է 11 միավոր, Հայաստանն ու Բոսնիա-Հերցեգովինան՝ 10-ական, իսկ Լիխտենշտեյնը՝ 2:




Լուրեր թեմայից