Լրահոս

Եվրո-2020․ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Իտալիայի դեմ խաղում (ֆոտո)

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Իտալիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին` 10-րդ տուրի խաղում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայաստան. Արամ Հայրապետյան, Կամո Հովյաննիսյան, Հայկ Իշխանյան, Անդրե Կալիսիր, Վարազդատ Հարոյան, Հովհաննես Համբարձումյան, Արտակ Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Էդգար Բաբայան, Տիգրան Բարսեղյան, Ալեքսանդր Կարապետյան:

Իտալիա.jpg (319 KB)

Հիշեցնենք, որ Իտալիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին Պալերմոյի «Ռենցո Բարբերա» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 23։45-ին։ Խաղը կսպասարկի պորտուգալական մրցավարական անձնակազմ՝ Տիագո Մարտինսի գլխավորությամբ։

J խմբի մրցաշարային աղյուսակը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է Իտալիան, որը հավաքել է 27 միավոր: Երկրորդ տեղում գտնվող Ֆինլանդիան ունի 18 միավոր ու ևս ժամանակից շուտ ապահովել է Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր, Հունաստանը վաստակել է 11 միավոր, Հայաստանն ու Բոսնիա-Հերցեգովինան՝ 10-ական, իսկ Լիխտենշտեյնը՝ 2:




Լուրեր թեմայից