Լրահոս

Էրիկ Վարդանյանը բաց կթողնի Իտալիայի դեմ խաղը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը, ով նախապես հայտավորված էր Իտալիայի դեմ Եվրո-2020-ի վերջին՝ 10-րդ տուրի խաղի հայտացուցակում, պատրաստ չէ մասնակցել հանդիպմանը, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հունաստանի դեմ խաղի ընթացքում ստացած ուսի վնասվածքի պատճառով նա բաց կթողնի Իտալիայի դեմ խաղը։

Հիշեցնենք, որ Իտալիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին Պալերմոյի «Ռենցո Բարբերա» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 23։45-ին։ Խաղը կսպասարկի պորտուգալական մրցավարական անձնակազմ՝ Տիագո Մարտինսի գլխավորությամբ։

Ֆոտո՝ ՀՖՖ




Լուրեր թեմայից