Լրահոս

Հայ մարզիկը դարձել է պատմության ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը մարզական սամբոյում

Ռուսաստանի ներկայացուցիչ Արամ Գրիգորյանը հարավկորեական Չհոնջու քաղաքում տեղի ունեցած սամբոյի աշխարհի առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր:

Մարզական սամբոյի մրցաշարի 82 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ մարզիկը հաղթել է ուզբեկ Ուլուգբեկ Ռախմոնովին: Այդ քաշային կարգում բրոնզե մեդալակիր էր դարձել Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանը:

21-ամյա Արամ Գրիգորյանը դարձել է պատմության ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը մարզական սամբոյում, հայտնում է Կրոսնոդարի մարզի ադմինիստրացիայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ սամբոյի Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 11 մարզիկով և ելույթն ավարտել մեկ բրոնզե մեդալով:




Լուրեր թեմայից