Լրահոս

Australian Open-ի հաղթողը որակազրկվել է դոպինգի պատճառով

Ամերիկացի թենիսիստուհի Էբիգեյլ Սփիրսը հակադոպինգային կանոնադրությունը խախտելու համար ժամանակավորապես զրկվել է մրցաշարերի մասնակցելու իրավունքից, հայտնում է Թենիսի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Որակազրկումն ուժի մեջ է մտել նոյեմբերի 7-ից: Ամերիկուհին չի բողոքարկել այդ որոշումը:

Էբիգեյլ Սփիրսի՝ US Open-ի ժամանակ 2019թ. օգոստոսի 31-ին հանձնած դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել: Նրան հակադոպինգային կանոնադրությունը խախտելու համար պաշտոնապես մեղադրանք էր ներկայացվել հոկտեմբերի 28-ին:

Էբիգեյլ Սփիրսը զուգախաղում նվաճել է 21 տիտղոս, իսկ 2017-ին Australian Open-ում հաղթել է միկստում:




Լուրեր թեմայից