Լրահոս

Երևանի «Լոկոմոտիվին» տեխնիկական պարտություն է գրանցվել ակումբի աշխատակցի անփութության պատճառով

Երևանի «Լոկոմոտիվին» տեխնիկական պարտություն է գրանցվել «Արարատ-Արմենիա-2»-ի դեմ ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 14-րդ տուրի խաղում: Այդ խաղում «Լոկոմոտիվը» հաղթել էր 3:1 հաշվով, սակայն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի  որոշմամբ, պատժվել է որակազրկված ֆուտբոլիստի դաշտ դուրս բերելու պատճառով:

«Ցավալիորեն ցանկանում ենք նշել,որ «Լոկոմոտիվ» ՖԱ-ի տեխնիկական բաժնի անփութության պատճառով «Արարատ-Արմենիա»-2 - «Լոկոմոտիվ» (1:3) հանդիպումից հետո «Լոկոմոտիվին» գրանցվել է տեխնիկական պարտություն։
«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Օլեգ Լուցենկոն որակազրկված է եղել,բայց մտել է խաղադաշտ։ Բայց ցանկանում ենք նշել,որ մենք չենք հուսահատվում և պայքարելու ենք առաջին տեղի համար»,- ասվում է ակումբի հայտարարությունում:

Կարգապահական կոմիտեի նիստի ամբողջական արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ:

Առաջին խմբի 14-րդ տուրից հետո «Լոկոմոտիվն» ունի 31 միավոր և «Վանի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Առաջատար «Վեստ Արմենիան» հավաքել է 34 միավոր:




Լուրեր թեմայից