Լրահոս

«Ուրարտուն» գոլառատ խաղում հաղթեց «Գանձասար-Կապանին»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի մեկնարկային խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս 4:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ ռուս հարձակվող Սեմյոն Սինյավսկին:

Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» վաստակեց 15 միավոր և բարձրացավ 7-րդ տեղ: «Գանձասար-Կապանն» 9 միավորով նախավերջին՝ 9-րդ տեղում է: 

Հայաստանի առաջնություն, 13-րդ տուր

«Գանձասար-Կապան» - «Ուրարտու»՝ 2:4

Գեղամ Հարությունյան, 23 (11մ), Վարդան Պողոսյան, 74 – Սեմյոն Սինյավսկի, 39, 53, Եվգենի Բուդնիկ, 79, Եվգենի Կոբզար, 88

Ֆոտո՝ «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայություն

 




Լուրեր թեմայից