Լրահոս

Պրեմյեր լիգա. Ամսվա լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը

Անգլիական Պրեմյեր լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի անունները:

Ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լեսթերի» անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին, որը հոկտեմբերին 4 գոլ էր խփել 3 խաղերում: Քվեարկության արդյունքում նա առաջ է անցել Յուրի Տելեմանսից ( «Լեսթեր»), Իլկայ Գյունդոգանից («Մանչեսթեր Սիթի»), Վիլիանից («Չելսի»), Ջեկ Գրիլիշից («Վեստ Հեմ») և Դին Հենդերսոնից («Շեֆիլդ Յունայթեդ»):

Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել Լոնդոնի «Չելսին» գլխավորող Ֆրենկ Լեմպարդը, որը գերազանցել է Յուրգեն Կլոպին («Լիվերպուլ»), Գրեհեմ Պոտերին («Բրայթոն»), Բրենդան Ռոջերսին («Լեսթեր») ու Դին Սմիթին («Աստոն Վիլա»):

Նախորդ ամիս «Չելսին» անցկացրած 3 խաղերում հաղթել է ընդհանուր 9:3 հաշվով:




Լուրեր թեմայից