Լրահոս

Չեմպիոնների լիգա. 18-ամյա Ռոդրիգոն՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Ռոդրիգո Գոյեսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:

Քվեարկության արդյունքում 18-ամյա բրազիլացին գերազանցել է մարոկկացի պաշտպան Արշաֆ Հակիմին («Բորուսիա Դ.»), կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը (ՊՍԺ) և կորեացի կիսապաշտպան Հյոն Մին Սոնը («Տոտենհեմ» ):

Հիշեցնենք, որ թուրքական «Գալաթասարայի» դեմ հաղթական խաղում (6:0) Ռոդրիգոն խփել էր 3 գոլ և կատարել գոլային փոխանցում: Նա նաև դարձել էր Չեմպիոնների լիգայի խաղում ամենաարագ դուբլի հեղինակ դարձած ֆուտբոլիստը: Այդ խաղում բրազիլացին 2 գոլ էր խփել հանդիպման մեկնարկից 6 րոպե 14 վայրկյան հետո: Չորրորդ րոպեին Ռոդրիգոն բացել էր հաշիվը, իսկ 7-րդ րոպեին կրկնապատկել էր «Ռեալի» առավելությունը:

Ռոդրիգոն դարձել էր նաև Չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ բրազիլացին: Նա ռեկորդը գրանցել է 18 տարեկան 301 օրականում:




Լուրեր թեմայից