Լրահոս

«Էսպանյոլը» թարմացրել է անպարտելի շարքի ռեկորդը եվրագավաթներում

Իսպանական «Էսպանյոլը», Եվրոպա լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում 6:0 հաշվով հաղթելով բուլղարական «Լուդոգորեցին», թարմացրել է անպարտելի շարքի ռեկորդը եվրագավաթներում, հաղորդում է Gracenote Live-ը:

Կատալոնական ակումբը Եվրոպա լիգայում անպարտելի շարքը հասցրել է 25 խաղի, ինչը ռեկորդային ցուցանիշ է մրցաշարի պատմության մեջ: Եվրոպա լիգայում «Էսպանյոլը» նախորդ անգամ պարտվել է 2006-ի սեպտեմբերի 14-ին կայացած գերմանական «Շալկեի» դեմ խաղում (0:3):

Եվրագավաթներում ամենաերկար անպարտելի շարքերը. «Էսպանյոլ»՝ 25 խաղ (2006-2019…), «Այաքս»՝ 21 խաղ (1994-1996), «Յուվենտուս»՝ 20 խաղ (1969-1972), «Զալցբուրգ»՝ 19 խաղ (2016-2018):

Հիշեցնենք, որ «Լուդոգորեցի» նկատմամբ հաղթանակից հետո «Էսպանյոլը» ժամանակից շուտ ապահովել էր Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր:




Լուրեր թեմայից