Լրահոս

Եվրոպա լիգա. Շաբաթվա խորհրդանշական հավաքականը (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպա լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խորհրդանշական հավաքականը: Բուլղարական «Լուդոգորեցին» 6:0 հաշվով հաղթած իսպանական «Էսպանյոլն» ունի 4 ներկայացուցիչ:

Դարպասապահ. Գեդրյուս Արլաուսկիս («Կլուժ»):

Պաշտպաններ. Ռայնհոլդ Ռանֆտալ (ԼԱՍԿ), Լյուսի Լոպես («Էսպանյոլ»), Զինյո Վանհաուսդեն («Ստանդարդ»), Սեբաստիան Կորիա («Էսպանյոլ»): 

Կիսապաշտպաններ. Ուսամա Իդրիսի («Ազ Ալկմար»), Էստեբան Գրաներո («Էսպանյոլ»), Լուկաս Սոուզա (ԱՊՕԵԼ), Օսկար Մալենդո («Էսպանյոլ»):

Հարձակվողներ. Մունիր Էլ Հադադի («Սևիլիա»), Մունաս Դաբուր («Սևիլիա»):

Հիշեցնենք, որ շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը հավակնում են անգլիացի Մարկուս Ռեշֆորդը («Մանչեսթեր Յունայթեդ»), իսպանացի Էստեբան Գրաներոն («Էսպանյոլ»), ֆրանսիացի Էնցո Կրիվելին («Իստանբուլ Բաշաքշեհիր») և մարոկացի Մունիր Էլ Հադադին («Սևիլիա»): Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:




Լուրեր թեմայից