Լրահոս

Սլավիկ Հայրապետյանը մեկնարկեց մրցաշրջանում

Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանն առաջին մեկնարկն է գրանցել մրցաշրջանում:

23-ամյա գեղասահորդն այս օրերին մասնակցում է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարին: Կարճ ծրագրից հետո Հայրապետյանը 51.22 միավորով 13-րդ տեղում է: Տղամարդկանց մենասահքում հանդես են գալիս 16 մարզիկներ:

Հիշեցնենք, որ Volvo Open Cup-ն անցկացվում է 40-րդ անգամ:




Լուրեր թեմայից