Լրահոս

Եվրո-2020. Հայաստան - Հունաստան խաղի տոմսերի գները

Ֆուտբոլի Հայաստանի և Հունաստանի հավաքականների միջև Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի նախավերջին՝ 9-րդ տուրի հանդիպման տոմսերը վաճառքի են հանվել նոյեմբերի 9-ից, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 15-ին Երևանի «Հանրապետական» ստադիոնում կայանալիք հանդիպման տոմսերի գինը 1000-9000 դրամ է: Մեկ անձի կողմից 5-ից ավելի տոմս ձեռք բերելու դեպքում ինքնությունը հաստատող փատաթղթի առկայությունը պարտադիր է։ 

Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված - 9000 դրամ

Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ - 7000 դրամ

Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված - 5000 դրամ

Արևելյան տրիբունայի կողային հատվածներ - 3000 դրամ 

Հյուսիսային և հարավային տրիբունաներ - 1000 դրամ

Հիշեցնենք, որ դա Աբրահամ Խաշմանյանի նորամուտի խաղը կլինի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը վերջին 2 խաղերից առաջ տեսականորեն զրկվել է եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու շանսից: Խումբը 100 տոկոսանոց ցուցանիշով գլխավորում է Իտալիայի հավաքականը, որն ունի 24 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող Ֆինլանդիան Հայաստանի հավաքականի նկատմամբ 3:0 հաշվով տնային հաղթանակից հետո հավաքել է 15 միավոր: Հայաստանի և Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականները վաստակել են 10-ական միավոր, Հունաստանը՝ 8, իսկ Լիխտենշտեյնը՝ 2:

Հունաստանի դեմ խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Պալերմոյում կմրցի իտալացիների հետ:




Լուրեր թեմայից