Լրահոս

«Միլանը» ցանկանում է ձեռք բերել Իվան Ռակիտիչին

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի ակումբը, հայտնում է Marca-ն։

Խորվաթը կորցրել է իր տեղը կատալոնական թիմի հիմնական կազմում և դժգոհ է գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեից։

Ռակիտիչի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է իտալական «Միլանը», որը պատրաստ է վճարել 30 միլիոն եվրո։

31-ամյա ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են նաև Միլանի «Ինտերն» ու Մադրիդի «Աթլետիկոն»։

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռակիտիչը 7 խաղում դարձել է 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։




Լուրեր թեմայից