Լրահոս

Ֆեդերեր․ Ժամանակին որոշել էի մազերս կարմիր ներկել

«Մեծ սաղավարտի» 20-ակի հաղթող, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը պատմել է իր սանրվածքի փոփոխությունների մասին։

«Երիտասարդ հասակում անընդհատ փորձարկումներ էի անում սանրվածքիս հետ։ Այդ ամենը տարօրինակ էր և զվարճալի։ Հիմա ավելի կարճ սանրվածք ունեմ, բայց այս տարիների ընթացքում ամեն ինչ փորձել եմ։ Նույնիսկ դարձա շիկահեր, հետո որոշեցի մազերս կարմիր ներկել, բայց հասկացա, որ չափն անցնում եմ»,- Ֆեդերերի խոսքը մեջբերում է Tennis World USA-ը։

Հիշեցնենք, որ 38-ամյա թենիսիստը մասնակցելու է ATP-ի ամփոփիչ մրցաշարին, որը տեղի է ունենալու Լոնդոնում։

Ֆեդերերն ընդգրկված է Բյորն Բորգի անվան խմբում և կմրցի սերբ Նովակ Ջոկովիչի, ավստրիացի Դոմինիկ Տիմի և իտալացի Մատեո Բերետինիի հետ։

 




Լուրեր թեմայից