Լրահոս

«Արսենալը» կվաճառի Ջակայի տրանսֆերը

Անգլիական «Արսենալի» ղեկավարությունը ցանկանում է վաճառել թիմի շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջակայի տրանսֆերը, հայտնում է Daily Mail-ը։  

Լոնդոնցիները մտադիր են ձմռանը ֆուտբոլիստին առաջարկել գերմանական ակումբներին։ 27-ամյա շվեյցարացին լարված հարաբերություններ ունի «Արսենալի» ղեկավարության և մարզչական կազմի հետ ու դեմ չէ հեռանալ։ 

Հիշեցնենք, որ «Քրիսթալ Փելասի» հետ Պրեմյեր լիգայի 12-րդ տուրի հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինվելուց հետո Ջական անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել «Արսենալի» երկրպագուների հանդեպ, իսկ հետո հրաժարվել էր սեղմել թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի ձեռքը:

Միջադեպից հետո մարզիչը ֆուտբոլիստին զրկել էր ավագի թևկապից։

 




Լուրեր թեմայից