Լրահոս

Grand Chess Tour. Արոնյանի առաջին պարտությունը

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող Grand Chess Tour-ի 6-րդ փուլի արագ շախմատի մրցաշարի երկրորդ օրը հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը նախ ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևի և Ադրբեջանի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովի հետ, ինչպես նաև պարտվեց հնդիկ Վիշվանաթան Անանդին:

6-րդ տուրից հետո Արոնյանը վաստակել է 6 միավոր և Վլադիսլավ Արտեմևի հետ կիսում է 5-6-րդ տեղերը։

Նոյեմբերի 8-ին հայ գրոսմայստերը կմրցի ուկրաինացի Անտոն Կորոբովի, ամերիկացի Ուեսլի Սոյի և Հոլանդիայի ներկայացուցիչ Անիշ Գիրիի հետ:

Արագ շախմատի մրցաշարից հետո կանցկացվի կայծակնային խաղի 18 տուր։ Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 10-ին:




Լուրեր թեմայից