Լրահոս

MLS-ի ղեկավար․ Իբրահիմովիչը տեղափոխվում է «Միլան»

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը 2020 թվականի սկզբին կտեղափոխվի իտալական «Միլան»: Այս մասին հայտնել է MLS-ի ղեկավար Դոն Գարբերը:

«2 տարվա ընթացքում Իբրահիմովիչը սահմանել է լիգայի գրեթե բոլոր ռեկորդները։ Այժմ նա տեղափոխվում է «Միլան»։ Մենք շատ ենք ցանկանում, որ Զլատանը մնա, բայց ամեն ինչ կախված է «Լոս Անջելես Գելաքսիից»»,- ասել է Դոն Գարբերը, փոխանցում է MLS-ի մամուլի ծառայությունը:

Իբրահիմովիչի պայմանագրի ժամկետն ամերիկյան ակումբի հետ ավարտվում է 2019-ի վերջին։

Հիշեցնենք, որ շվեդ հարձակվողը «Միլանում» հանդես է եկել 2010-12 թվականներին։ 38-ամյա ֆուտբոլիստը «Լոս Անջելես Գելաքսիի» կազմում անցկացրած 58 խաղում դարձել է 53 գոլի և 15 արդյունավետ փոխանցման հեղինակ։




Լուրեր թեմայից