Լրահոս

NBA. «Մայամին» ուժեղ էր «Ֆինիքսից», օրվա արդյունքները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Մայամին» արտագնա խաղում 124։108 հաշվով առավելության է հասել «Ֆինիքսի» նկատմամբ։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել հյուրերի ամերիկացի հարձակվող Ջիմի Բաթլերը, որը վաստակել է 34 միավոր:

Խաղային օրվա 3 հանդիպումներից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, կանոնավոր առաջնություն 

«Շառլոտ» - «Բոսթոն»՝ 87:108 (20:30, 23:22, 24:33, 20:23)

«Սան Անտոնիո» - «Օկլահոմա»՝ 121:112 (33:30, 23:27, 36:27, 29:28)

«Ֆինիքս» - «Մայամի»՝ 108:124 (30:31, 27:33, 29:29, 22:31)

 



Լուրեր թեմայից