Լրահոս

Պրիմերա. Հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)

«Վիլյառեալի» կամերունցի հարձակվող Կարլ Տոկո-Էկամբին ճանաչվել է Իսպանիայի առաջնության՝ հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ:

Նախորդ ամիս 27-ամյա ֆուտբոլիստը խփել է 3 գոլ՝ օգնելով «Վիլյառեալին» տանել 2 հաղթանակ: Նա մրցանակը կստանա «Սելտայի» դեմ նոյեմբերի 24-ին կայանալիք խաղից առաջ:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կարլ Տոկո-Էկամբին 12 խաղում դարձել է 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:




Լուրեր թեմայից