Լրահոս

Եվրոպա լիգա․ «Ռոման» պարտվեց, «Մանչեսթեր Յունայթեդը» խփեց 3 գոլ, օրվա արդյունքները (ֆոտո)

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում իտալական «Ռոման» հյուրընկալվելիս 1։2 հաշվով պարտվեց Մյունխենգլադբախի «Բորուսիային»։ Հռոմեացիների կազմում երկու անգամ աչքի ընկավ արգենտինացի պաշտպան Ֆեդերիկո Ֆասիոն։ 32-ամյա ֆուտբոլիստն առաջին խաղակեսում գրավեց սեփական դարպասը, իսկ երկրորդում՝ հավասարեցրեց հաշիվը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից և հայտավորված չէր հանդիպմանը։

Այդ պարտությունից հետո Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը 5 միավորով J խմբի երրորդ տեղում է։

L խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեց Բելգրադի «Պարտիզանի» դարպասը։

Այդ հաղթանակից հետո անգլիական թիմը վաստակեց 10 միավոր և խմբում դուրս եկավ առաջին տեղ։

Եվրոպա լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր

J  խումբ

«Բորուսիա Մ» (Գերմանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 2։1

Ֆեդերիկո Ֆասիո, 35 (ինքնագոլ), Մարկուս Թյուրամ, 90+5 – Ֆեդերիկո Ֆասիո, 64

L խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլաիա) - «Պարտիզան» (Սերբիա)՝ 3։0

Մեյսոն Գրինվուդ, 22, Անտոնի Մարսիալ, 33, մարկուս Ռեշֆորդ, 49




Լուրեր թեմայից