Լրահոս

ՊՍԺ-ի սպորտային տնօրենը՝ Զիդանի մասին․ Պետք չէ անկայունացնել իրավիճակը

Ֆրանսիական ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն խոսել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին։

Ֆրանսիացի մասնագետը վաղուց է ցանկանում Մբապեին տեսնել մադրիդյան թիմում։

«Եթե անկեղծ, ապա այդ թեման արդեն հոգնեցրել է։ Մբապեն անչափ կարևոր է մեզ համար։ Մեր հարձակվողն ակումբի հետ 2,5 տարվա պայմանագիր ունի։ Ժամանակն է կանգ առնել, պետք չէ անկայունացնել իրավիճակը»,- Լեոնարդոյի խոսքը մեջբերում է ВВС-ն։

Հիշեցնենք, որ օրերս Զիդանը հայտարարել էր, որ «Ռեալում» խաղալը Մբապեի երազանքն է։

20-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում 10 խաղում դարձել է 9 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։




Լուրեր թեմայից