Լրահոս

Օբամեյանգը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարիերան կարող է շարունակել Իսպանիայում, հայտնում է El Chiringuito։

30-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է, որ «Արսենալը» վերջին տարիներին չի կարողանում դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ և սպառնացել է հեռանալ, եթե անգլիական ակումբը չկարողանա Պրեմյեր լիգան ավարտել լավագույն քառյակում։

Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։

Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում գաբոնցին 11 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։




Լուրեր թեմայից