Լրահոս

Արամ Դավթյան․ Գոռն իր լավագույն մենամարտերից մեկն անցկացրեց

Punch Boxing պրոմոութերական ընկերության հիմանդիր Արամ Դավթյանը խոսել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանի մասին, որն օրերս 12-րդ անընդմեջ հաղթանակն էր տարել պրոֆեսիոնալ ռինգում։

«Մենամարտից մի քանի օր առաջ ստիպված էինք փոխել Գոռի մրցակցին: Ամերիկացի Դամիեն Լոպեսը վնասվածք էր ստացել և հրաժարվեց մենամարտից:

Ճապոնացին ավելի վտանգավոր մրցակից էր: Նա փորձառու բռնցքամարտիկ է և ոչ մի պարտություն չի կրել նոկաուտով:

Հենց առաջին ռաունդից մեր բռնցքամարտիկը նկատելի առավելություն ուներ: Գոռն իր լավագույն մենամարտերից մեկն անցկացրեց։ Նրա մարզիչ Ֆրեդի Ռոչը հիացած էր  մենամարտով:

Մոտ օրերս պայմանագիր կկնքենք ամերիկյան Top Rank պրոմոութերական ընկերության հետ»,- Արամ Դավթյանի խոսքը մեջբերում է Punch Boxing-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Քարսոն քաղաքի Dignity Health Sports Park մարզապալատում կայացած 8 ռաունդանոց մենամարտում Գոռ Երիցյանը միաձայն որոշմամբ հաղթել էր ճապոնացի Շոկի Սակայիին՝ 80:72, 79:73, 77:75։




Լուրեր թեմայից