Լրահոս

Ֆուտզալի Եվրոպայի առաջնություն․ Հայաստանի հավաքականի մրցակիցները

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացած ֆուտզալի Եվրոպայի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանության արդյունքում հայտնի են դարձել Հայաստանի հավաքականի մրցակիցները, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայաստանի թիմն ընդգրկվել է B խմբում, որտեղ եզրափակիչ փուլի ուղեգրի համար կպայքարի Բելգիայի, Շոտլանդիայի և Չեռնոգորիայի հավաքականների հետ։

Հիշեցնենք, որ ընտրական մրցաշարի խմբային փուլը կկայանա Բելգիայում և կանցկացվի հունվարի 29-ից մինչև փետրվարի 1-ը։




Լուրեր թեմայից